Խնդիրը քաղաքական լուծում չունի. 2019-ից եմ դա ասում:
Խնդիրը չլուծելով՝ ՀՀ-ն կորցնելու ենք:
Հեռու չի նաև 102-րդ ռազմաբազայի հետ ՀՀ-ում սադրանք-բախում կազմակերպելու օրն էլ: Հիշում եք, չէ՞, Ավետիսյաննների ընտանիքի դեպքը: ՀՀ-ն այսօր դարձել է այն Վրաստանը, որտեղ ավելի շատ գործակալ կա, քան այդ երկրի քաղաքացի:
Նոր չի, որ այս մասին զգուշացրել եմ: Էնպես որ, հանդիպում, միտինգ, կոչ, իբր քաղտեխնոլոգիաներ, բան-ման, էդ ամենը քամի է: Ժամանակ ձգելու միջոց:
Իսկ ժամանակը շատ քիչ է:
Ցավոք, բախման դաշտը, հավանաբար, Հայաստանի Հանրապետությունն է լինելու: Աշխարհագրության հարց է նաև:
Բացառապես բոլորը, այդ թվում՝ վրացիները, պատերազմի են պատրատվում: Ու իրենք, ի դեպ, որոշել են մինչև վերջ գնալ:
Վրաստանում, որ քաղաքացիական սկսվեց, մեր սահմանը փակելու են, ու նիկոլն էլ Զանգեզուրի միջանցքը երբ որ տվեց, մենք այ էդ ժամանակ դառնալու ենք իրոք ժողովրդավարության բաստիոն. կղզի՝ անկլավ-շրջափակված պետություն:
Այո, հեծանիվով եք երթևեկելու, ինչի վրա ղժժում էիք:
Իրանն ու ՌԴ-ն ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրում, որի փաթեթի հաստությունը մի քանի հարյուր էջ է:
Իսկ ՀՀ-ն ռեգիոն ««տղա» է բերում» ԵՄ-ից ու ԱՄՆ-ից: Քաղաքական ու ֆիզիկական ինքնասպանությունը այլ կերպ չի լինում:
ԱՄՆ-ում ամեն բան անելու են, որ Թրամփը չընտրվի: Ամեն բան: Իրանին էլ զբաղեցնելու են Մերձավորարևելյան պատերազմով, որ ամեն բան մեր մասով լուծվի:
Ու մի բան էլ. սա վաղուց էր պլանավորված, շատ վաղուց:
Հ.Գ. Հետաքրքիր է, երբ Սբ.Ղազարի Մխիթարյանների նախկին շրջանավարտի մասնակցությամբ որոշում էին «Ելք» դաշինքի անունը, դա ու՞մ համար էր լինելու ԵԼՔ, պետությա՞ն, թե՞ իրենց:
Ալեն Ղևոնդյան